«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ՌՊԼ-ի 11-րդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» հետ խաղում (1:0) հաղթելուց հետո խոսել է թիմում իր դերի մասին.
— Ձեր կարծիքով՝ հանդերձարանի առաջատա՞րն եք:
— Ոչ, երևի առաջատարի կարգավիճակն ինձ չի սազում։ Կարծում եմ, որ ես մի տեսակ ստվերում եմ: Միգուցե շուկայի բանջարեղենի, մրգերի առաջատար եմ: Բայց մեր հանդերձարանի առաջատարը Դմիտրի Բարինովն է։
Մեզ մոտ մռայլություն չկա: Մենք ունենք ավագ Դմիտրի Բարինով։ Հանդերձարանի առաջատարներ կան, որոնց բոլորը լսում են։ Ֆուտբոլում «երիտասարդ» հասկացություն չկա: Կարևոր չէ, թե քանի տարեկան ես, երբ դուրս ես գալիս խաղադաշտ:
— Հանդերձարանում գտնվող երիտասարդները, օրինակ, կարո՞ղ են ձեզ քննադատել։
-Կարող են։ Օրինակ, այսօր խաղում, և դա հաճախ է պատահում, Լեշա Բատրակովը կարող է ինձ մի քանի խորհուրդ տալ: Ես նրան չեմ նայում որպես 19-ամյա տղայի. նա ֆուտբոլիստ է, մեր թիմի առաջատարներից, և ես կարող եմ լսել նրան, իսկ նա՝ ինձ։
«Լոկոմոտիվը» պաշտոնական հանդիպումներում վեցերորդ անընդմեջ հաղթանակն են տարել։ Միխայիլ Գալակտիոնովի թիմը 27 միավորով գլխավորել է Ռուսաստանի առաջնության աղյուսակը։