Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն վնասվածքի պատճառով բաց կթողնի Բրազիլիայի հավաքականի առաջիկա հանդիպումները ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական մրցաշարում, հայտնում է The Athletic-ը։
26-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել Չիլիի (հոկտեմբերի 11) և Պերուի (հոկտեմբերի 16) դեմ ազգային հավաքականի խաղերին։ Պաշտպանի վերականգնման ժամկետները չեն նշվում։
Ընթացիկ մրցաշրջանում Միլիտաոն բոլոր մրցաշարերում «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։