«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Պալադինոն խոսել է ակումբի դարպասապահ Դավիդ դե Խեայի մասին, որն Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղում (2:1) երկու 11-մետրանոց հարված է հետ մղել։
«Հավատացեք ինձ, նա դեռ հրեշ է: Նա համաշխարհային կարգի բարձրակարգ խաղացող է։ Մենք տեսանք, թե ինչու է նա չեմպիոն, իսկական չեմպիոն։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք նրան ամեն օր, նա լավագույն դարպասապահն է ու օրինակը»,- Պալադինոյի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
Դարպասապահի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում էր 2023 թվականի հուլիսին, և այդ պահից նա առանց ակումբի էր մնացել մինչև այս ամառ «Ֆիորենտինա» տեղափոխվելը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։