«Բարսելոնայի» պաշտպան Ժուել Կունդեն խոսել է քննադատությունների նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
«Արդեն երկար ժամանակ է՝ ուրիշների բացասական կարծիքներն ինձ վրա չեն ազդում։ Ես ինքս ինձ լավ եմ ճանաչում, ինձ հարմար եմ զգում։ Կարծում եմ՝ մենք դադարում ենք ապրել և արգելքներ ենք դնում, երբ անհանգստանում ենք, թե ինչպես են մեզ տեսնում ուրիշները և ինչ կարող են ասել կամ մտածել: Եթե ես լսեի այն ամենը, ինչ ասվել ու գրվել է իմ մասին, հավանաբար վաղուց կդադարեի ֆուտբոլ խաղալ»,- Կունդեի խոսքերն է մեջբերում Vogue-ը։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: