Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, միջազգային մարզական մամուլն անդրադարձել է մի շարք կարևոր թեմաների։
Ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող թերթերի շապիկներին տպագրված վերնագրերը և հոդվածները։
Անգլիական մամուլը հիմնականում անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքերին։
«Դուք պատերա՞զմ եք ուզում․ մենք պատերազմում ենք։ Գաբրիելը խաղից հետո հրաշալի ասաց՝ «Սա պատերազմ է, մենք պետք է սադրենք հակառակորդին, հարվածենք նրան։ Սա խաղի վերջն է, ի՞նչ կարող եք անել»: Մենք ամեն ինչ լսեցինք։ Դուք մեզ սադրո՞ւմ եք․ շատ լավ։
Արտետան ինչ-որ բա՞ն գիտի մեր մասին: Հաջորդ անգամ նա պետք է ավելի հստակ արտահայտվի։ Միկելն ասաց, որ ինքն այստեղ է եղել չորս տարի, և մենք հստակ հիշում ենք, թե այդ ժամանակ ինչ էր տեղի ունենում։ Իր խոսքերը կարող են կապված լինել 155 մեղադրանքների հետ»
Mirror Sport
The Sun Sport
Daily Express
Ֆրանսիական մամուլն անդրադարձել է Լիգա 1-ի 6-րդ տուրում կայացած ՊՍԺ — «Ռեն» խաղին։
L’EQUIPE
Le Figaro Sport
Իսպանական մամուլը խոսել է մադրիդյան դերբիի, ինչպես նաև «Բարսելոնայի» հնարավոր նոր ցուցանիշի մասին։ Եթե Ֆլիկի գլխավորած թիմը հաղթի այսօրվա խաղում, ապա կկարողանա կրկնել Տատա Մարտինեսի «Բարսելոնայի» ցուցանիշը՝ 8 հաղթանակ մեկնարկային 8 տուրերից հետո։
Marca
AS
Sport.es
Mundo Deportivo