Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան (ՖԻՖԱ) որակազրկեց Արգենտինայի ընտրանու դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին ԱԱ-2026-ի որակավորման փուլի երկու խաղով։
ՖԻՖԱ-ն որոշել էր պատժել արգենտինացուն՝ կոլումբացի օպերատորի հետ տեղի ունեցած միջադեպի և 2024 թվականի Ամերիկայի գավաթի շրջանակում տոնակատարության ժամանակ գավաթի հետ կապված վիճելի ժեստի համար:
Սեպտեմբերի 11-ին 32-ամյա արգենտինացին Կոլումբիայի ընտրանուց կրած (1:2) պարտությունից հետո հարվածել էր խաղը հեռարձակող տեսախցիկներից մեկին։ Մի քանի օր առաջ նա Ամերիկայի գավաթի հաղթանակի արարողության ժամանակ գավաթը մոտեցրել էր իր գոտկատեղին, ինչպես դա արել էր 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում հաղթանակից հետո:
«Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան համաձայն չէ ՖԻՖԱ-ի որոշման հետ»,- նշվում է AFA-ի մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 10-ին Արգենտինան խաղալու է Վենեսուելայի, իսկ 15-ին՝ Բոլիվիայի դեմ։