«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս Դիտեր Ֆլիկը կարծիք է հայտնել ակումբի պաշտպան Ժյուլ Կունդեի մարզումների վերաբերյալ։
«Դուք կարող եք Կունդեին ասել, որ հանգստանա: Սա անհավանական է: Նման բան ինձ հետ երբեք չի պատահել։ Խաղից հետո նա ցանկանում է պարապել։ Ես նրան օրինակ ասում եմ, որ այսօր միայն պետք է վերականգնում անել, բայց նա ինձ ասում է՝ ոչ, ուզում է խաղադաշտում լինել։ Այս վերաբերմունքը նորմալ չէ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Som I Serem FCB-ն X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Կունդեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականին «Սևիլիայից»: Պաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը։ Սեպտեմբերի 28-ին «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Օսասունային»։