«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների քննադատություններին Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «զինագործների» խաղի վերաբերյալ, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
«Սրանք բոլորը կարծիքներ են, ոչ ավելին։ Ով ինչ ուզում է ասի՝ նրանք չեն պատրաստվում հետ կանգնել իրենց խոսքերից։ Մենք հիմնվելու ենք փաստերի վրա։ Մենք ստիպված էինք խաղալ այնպես, ինչպես՝ խաղացինք:
Ես այնտեղ եղել եմ. Չորս տարի աշխատել եմ «Սիթիում»: Ես ունեմ ողջ ինֆորմացիան։ Հավատացեք, ես էլ ինչ-որ բաներ գիտեմ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սիթիի» ֆուտբոլիստները խոսել էին այն մասին, որ «զինագործները» ոչ ֆուտբոլային բաներ են օգտագործել՝ հանդիպման հաշիվը պահպանելու համար։