«Բարսելոնան» հաջորդ տարի կարող է նոր դարպասապահ ձեռք բերել. Մարկ-Անդրե տեր Շտեգենը հնարավոր է լքի ակումբը, բացի այդ, նա օրերս լուրջ վնասվածք է ստացել և հնարավոր է բաց թողնի գրեթե ամբողջ մրցաշրջանը։ Ուստի, կատալոնական ակումբը մտածում է գերմանացուն փոխարինող գտնելու մասին։ Կատալոնացիները պատրաստվում են այս պահին որպես տեր Շտեգենի փոխարինող պայմանագիր կնքել Վոյցեխ Շչեսնու հետ, սակայն այս գործարքը միայն ժամանակավորապես լուծում է։
Ինչպես հաղորդում է Managing Barca-ն, անգլիական «Բրայթոնից» Բարտ Վերբրյուգենը համարվում է 32-ամյա դարպասապահի հավանական փոխարինողը:
Նիդեռլանդացու տրանսֆերը ձեռք բերելը հեշտ չի լինի, քանի որ նրա ծառայություններով հետաքրքրված է իսպանական մյուս գրանդը՝ Մադրիդի «Ռեալը»։
«Ճայերը» 22-ամյա դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում են 40 միլիոն եվրո: Բարտ Վերբրյուգենը «Բրայթոն» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Անդերլեխտից»՝ 20 միլիոն եվրոյի դիմաց: