Լա Լիգայի 6-րդ տուրում «Ռեալը» 4:1 հաշվով ջախջախեց «Էսպանյոլին»:
81-րդ րոպեին մադրիդյան ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը դեղին քարտ ստացավ Խոսե Գրագերայի հետ բախումից հետո:
Անգլիացին դժգոհ էր, որ մրցակիցը չզգուշացվեց այդ բախման համար: Ջուդի արձագանքի պատճառով մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն դեղին քարտ ցույց տվեց անգլիացուն:
Այնուհետև հեռարձակման մեջ հայտնվեց «Ռեալի» խաղացողի արտահայտությունը, որը նա ասաց անգլերեն. «Դու կեղտի կտոր ես»։
Նշվում է, որ մրցավարը չի լսել կիսապաշտպանի արված արտահայտությունը:
Jude Bellingham called the referee a “Piece of shit” after getting a yellow card for protesting 😯🏴 pic.twitter.com/cbLmMNVU4s
— LaLigaExtra (@LaLigaExtra) September 21, 2024