«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը հայտնվել է «Մանչեսթեր սիթիի» սկաուտների ուշադրության կենտրոնում: «Սիթիի» սկաուտը,այսօր, ներկա կգտնվի «Զալցբուրգ»-«Նապոլի» խաղին՝ հետևելու 23-ամյա ֆուտբոլիստի գործողություններին:
Ռուիսի շուրջ ծավալվող իրադարձություններին հետևում են նաև «Բարսելոնան» ու «Ռեալ Մադրիդը»: «Նապոլին» ծրագրում է՝ իսպանացու հրաժարագինը դարձնել 120 մլն եվրո: Իտալիայի ընթացիկ առաջնությունում իսպանացին «Նապոլիի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խփել է մեկ գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում: