Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան դժգոհ է թիմում իր ներկայիս կարգավիճակից և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
The Sun-ի տեղեկություններով՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու ակումբներ։
Խոսքը Լոնդոնի «Վեսթ Հեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է, որոնք պատրաստ են ձմռանը մրցակցել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
Նշվում է, որ Գորեցկան ներառված չէ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի ծրագրերում։ Ակումբի ղեկավարությունը ամռանը տեղեկացրել է ֆուտբոլիստին, որ ավելի լավ է նա հեռանա և կանոնավոր խաղաժամանակ ստանա այլ ակումբում։