«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասի խոսքերին:
Տեբասը, խոսելով «Մանչեսթեր Սիթիի» 115 խախտումների գործի մասին, նշել է. «ԱՊԼ-ի ակումբների մեծ մասը հասկանում է, որ «քաղաքացիներին» պետք է պատժել։ Սակայն մի անգամ «Սիթիին» CAS-ն արդեն արդարացրել էր»:
«Հնարավոր է, նա ճիշտ է։ Պրեմիեր լիգայի բոլոր թիմերը ցանկանում են, որ մեզ պատժեն, դա հաստատ է։ Ես առաջին անգամ համաձայն եմ Տեբասի հետ, և հուսով եմ՝ վերջին անգամ։ Բայց ժամանակակից ժողովրդավարությունում արդարություն կա, այնպես որ սպասեք որոշմանը։
Մենք կարծում ենք, որ ոչ մի սխալ չենք արել։ Մենք դիմում ենք անկախ հանձնաժողովին ու կսպասենք», – «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարին ԱՊԼ-ն «Մանչեսթեր Սիթիին» մեղադրեց 2009/10-ից մինչև 2017/18 մրցաշրջանների ընթացքում ֆինանսական կանոնների 115 խախտման մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործի լսումները կմեկնարկեն երկուշաբթի, իսկ որոշումը կհայտարարվի ոչ շուտ, քան գալիք տարվա մարտի սկզբին։
























































