Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ։
Ինչպես հաղորդում է BBC-ն, «զինագործների» գլխավոր մարզիչը շուտով կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2027 թվականը: Արտետայի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։
Սպասվում է, որ «Արսենալը» կհայտարարի Արտետայի հետ պայմանագրի երկարաձգման մասին այս կիրակի՝ «Տոտենհեմի» դեմ խաղից առաջ:
























































