Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան հետաքրքրված է կարիերան Պրեմիեր լիգայում շարունակելու հեռանկարով, քանի որ կարծում է ավելի մեծ շանսեր կունենա «Ոսկե գնդակը» նվաճելու համար: Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի ֆուտբոլիստը դիտարկում է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու տարբերակը, որը հետաքրքրություն է ցուցաբերում խաղացողի նկատմամբ։ «Բավարիան» ցանկանում է թիմում պահել Մուսիալային, բայց հասկանում է, որ դա անելու համար պետք է 21-ամյա կիսապաշտպանին դարձնի ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը։
Նախորդ մրցաշրջանում Մուսիալան բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt- գերմանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։
























































