«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտը, ով անգլիական ակումբին միացավ այս ամառ Մյունխենի «Բավարիայից», հավելյալ պատճառ է ներկայացրել, թե ինչու է գոհ անգլիական թիմին միանալու համար:
«Ես գոհ եմ «Մանչեսթեր Յունայթեդ» իմ տեղափոխությունից նաև այն պատճառով, որ գտնվում եմ ֆուտբոլասերների դիտակետում:
Անգլիայի Պրեմիեր լիգային ավելի շատ են հետևում, քան Բունդեսլիգային»,- դե Լիխտին մեջբերում է AFC Ajax-ը:
25-ամյա պաշտպանը մյունխենյան ակումբում էր հանդես գալիս 2022 թվականից։
























































