Կենտրոնական պաշտպան Բրեմերը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Թուրինի «Յուվենտուսին», կարող է Իտալիայից տեղափոխվել Անգլիա։
Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Մերսիսայդյան ակումբը դիտարկում է Բրեմերին որպես Վիրջիլ վան Դեյկին փոխարինող։ Հոլանդացի պաշտպանը հաջորդ ամառ կարող է հեռանալ «Լիվերպուլից» և տեղափոխվել Սաուդյան Արաբիա:
Բրեմերի՝ «Յուվենտուսի» հետ պայմանագիրը գործում է մինչև 2029 թվականի ամառ։
























































