Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն այսօր հանդիպում է ունեցել պատանեկան թիմերի մարզիչների հետ: Հանդիպման օրակարգում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք ուղղված են առաջիկա Հայաստանի պատանեկան առաջնությունների կազմակերպմանը:
Քննարկումների առանցքում եղել են նոր մրցաշրջանի մեկնարկին առնչվող մի շարք փոփոխություններ, որոնք նախատեսվում են տարիքային տարբեր առաջնություններում:
Բացի այդ, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Մ-12, Մ-14 և Մ-16 առաջնությունների կանոնակարգում կատարվող մի շարք փոփոխություններին, որոնք կբարձրացնեն պատանեկան բասկետբոլի որակը: