Եգիպտոսի հավաքականի և «Լիվերպուլի» 32-ամյա աջ եզրային հարձակվող, Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկի» եռակի դափնեկիր Մուհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել «Բրենթֆորդի» դեմ խաղում և բարելավել է իր նվաճումը՝ Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» տնային հանդիպումներում։ Այս մասին Squawka-ն հայտնում է իր Telegram ալիքում։
Աղբյուրի համաձայն՝ Սալահն անմիջական մասնակցություն է ունեցել «Լիվերպուլի» կազմում «Էնֆիլդում» Պրեմիեր լիգայի 128 խաղում խփած 128 գոլերում: Եգիպտացի ֆուտբոլիստը դարձել է 93 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ ոչ մի այլ խաղացող Պրեմիեր լիգայի տնային խաղում 100 միավորից ավելի չի վաստակել այն բանից հետո, երբ եգիպտացին միացել է կարմիրներին 2017 թվականին:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում մրցաշրջանը սկսել է երկու հաղթանակով «Իպսվիչ Թաունի» (2:0) և «Բրենտֆորդի» (2:0) նկատմամբ: Հաջորդ հանդիպումը մերսիսայդցիները կանցկացնեն սեպտեմբերի 1-ին՝ հյուրընկալվելիս մրցելով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
























































