«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը մեկնաբանել է այն փաստը, որ թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մի ֆուտբոլիստի հետ պայմանագիր չի կնքել։
«Ես չեմ անհանգստանում, ես վստահում եմ թիմին: Ես շատ լավ կազմ ունեմ։ Անցած շաբաթ ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ վաստակել են այդ վստահությունը։
Մամարդաշվիլի՞ն։ Դուք մեզանից ոչ մի հայտարարություն չեք ստանա, քանի դեռ պայմանագիրը չի կնքվել»,- Սլոտի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մերսիսայդցիները միակ ակումբն են թոփ-5 առաջնություններում, որոնք ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մի ֆուտբոլիստի հետ պայմանագիր չեն կնքել:
























































