Բելառուս մասնագետ Ալեքսանդր Սեդնևը հայտարարել է «Օրդաբասիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Իր որոշման մասին Սեդնևը հայտնել է որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկից» կրած պարտությունից հետո (0:1):
«Ցավոք սրտի, դրված խնդիրներից մեկը չկատարեցինք։ Թիմին նոր արյուն է պետք, և ես արդեն տեղեկացրել եմ ղեկավարությանը և խաղացողներին, որ հեռանում եմ։
Այս որոշումը կայացվել է հանդիպումից առաջ և ոչ մի դեպքում հույզերի վրա հիմնված չի եղել։ Թիմը վերակազմավորման կարիք ունի, և ես հասկանում եմ, որ դա ինձ շատ բան տվեց։ Ես այստեղ եմ 4 տարի և իրավունք չունեմ ռիսկի դիմելու։ Այս պահին մենք առաջնությունում առաջատարների թվում ենք, և հուսով եմ, որ թիմը մեկ այլ խնդիր էլ կլուծի»,- Սեդնևի խոսքերն է մեջբերում meta-ratings.kz-ը։
Բելառուս մասնագետի գլխավորությամբ «Օրդաբասին» պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ղազախստանի չեմպիոն։
























































