«Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը» հետաքրքրված են կատարական «Ալ Արաբիում» հանդես եկող 31-ամյա կիսապաշտպան Մարկո Վերատիի ծառայություններով։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը՝ լրագրող Գրեհեմ Բեյլիին հղումով։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի ֆուտբոլիստը հասանելի է այս ամառ տրանսֆերի համար, քանի որ «Ալ Արաբիի» հետ պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի։
Վերատին կատարական ակումբ է տեղափոխվել ՊՍԺ-ից 2023 թվականի սեպտեմբերին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 1845 րոպե։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։
























































