Այսօր՝ օգոստոսի 15-ին, Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի խաղում կհանդիպեն «Կրասնոդարն ու Գրոզնիի «Ախմատը։ Թիմերը կխաղան Կրասնոդարի համանուն մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին, իսկ տանտերերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով:
«Կրասնոդար». Ագկացև. Օլասա, Գեորգի Հարությունյան, Տորմենա, Օլուսեգուն, Չեռնիկով, Կրիվցով, Կոզլով, Սա, Էդուարդ Սպերցյան, Մոզես։
Ռուսաստանի գավաթի ՌՊԼ-ի ուղու խմբային փուլի 1-ին տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ նվազագույն 1:0 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին, իսկ «Ախմատը» սեփական հարկի տակ հաղթեց Նիժնի Նովգորոդի «Պարիին»՝ 4:1:
























































