Երևանի «Արարատի» և բելգիական «Բևերեն» ակումբի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արարատի» ֆուտբոլիստ Հաջի Մուստաֆայի տեղափոխության շուրջ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա կամերունցի ֆուտբոլիստն առաջիկա մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի բելգիական ակումբում:
Մուստաֆան 2023 թվականի սկզբին էր Կամերունից տեղափոխվել «Արարատ»: Պաշտպանության կենտրոնում հանդես եկող ֆուտբոլիստն «Արարատի» կազմում մասնակցել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 42 խաղի և դարձել է 4 գոլի հեղինակ։
























































