«Ռոմայի» վինգեր Օլա Սոլբակենը հերթական անգամ վարձակալությամբ հանդես կգա այլ ակումբում:
Նորվեգացու նոր ակումբը կլինի «Էմպոլին»: Վինգերը հաջորդ ֆուտբոլային մրցաշրջանը կանցկացնի իտալական այս ակումբում։
Հիշեցնենք, որ Սոլբակենը «Ռոմա» էր տեղափոխվել 2023 թվականի ձմռանը՝ տեղափոխվելով նորվեգական «Բոդո-Գլիմտից»։ Դրանից հետո ֆուտբոլիստը երկու անգամ վարձավճարով հանդես է եկել այլ ակումբներում, նախ՝ «Օլիմպիակոսում», իսկ հետո՝ ճապոնական «Ուրավա Ռեդսում»։
Սոլբակենը 25 տարեկան է։ Նորվեգիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում։
























































