Խերարդո Մարտինոն ասել է, որ չգիտի, թե երբ Լիոնել Մեսսին կվերադառնա խաղադաշտ։
«Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվողը բաց է թողնում հանդիպումները Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ ստացած կոճի վնասվածքի պատճառով։
«Լեոյի ապաքինման գործընթացում առաջընթաց կա, բայց առայժմ մենք ընդհանուր խումբ վերադառնալու ճշգրիտ ամսաթիվ չունենք։ Նա շարունակում է աշխատել առանձին։
Նրա բացակայությունը տարբեր կերպ է ազդում թիմի վրա։ Երբեմն իրավիճակը վատթարանում է նրանով, որ ստիպված ենք խաղալ առանց այլ առանցքային խաղացողների: Բայց նույնիսկ երբ նա այն միակն է, որ բացակայում է, դա էական գործոն է։
Երբ մեր բոլոր խաղացողները կարող են դուրս գալ խաղադաշտ, մենք դառնում ենք իսկապես մրցունակ թիմ: Մեր առաջնահերթությունն այն է, որ Լեոյի հետ կապված իրավիճակը հնարավորինս արագ լուծվի, մինչդեռ մենք պետք է ինքներս մեզ ցույց տանք նրա բացակայությամբ»,- ասել է Ֆլորիդայի ակումբի գլխավոր մարզիչը։
























































