«Միլանը» հայտարարել է Էմերսոն Ռոյալին ձեռք բերելու մասին։
Պաշտպանը հեռացել է «Տոտենհեմից» և իտալական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ։ Կա ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ։
25-ամյա ֆուտբոլիստն ընտրել է 22 համարը։
Հաղորդվում էր, որ լոնդոնցիները բրազիլացու համար ստանալու են 15 միլիոն եվրո։
























































