Անտոնիո Կոնտեն ասել է, որ «Նապոլին» չունի բավարար խաղացողներ հաջող խաղալու համար։
Նեապոլի ակումբը Իտալիայի գավաթի խաղարկության 1-ին տուրում հաղթել է «Մոդենային» (0:0, 4:3՝ 11 մետրանոցներով):
«Ես այստեղ չեմ եկել ձեզ ասելու, թե ինչ անեք. նայեք իրականությանը: Ես լսում եմ, որ մարդիկ ասում են, որ սա երկրորդ Սկուդետոյի կազմն է, բայց մեզ պակասում է 12 խաղացող, թիմի կեսից ավելին հեռացել է:
Ես հայտարարություններ եմ լսում… առավոտյան ինչ-որ մեկը վեր է կենում և կողմնակալ խոսում «Նապոլիի» մասին: Ինձ նյարդայնացնում է, երբ ասում են, որ պետք է գոհացնել Կոնտեին, բայց մենք ունենք պարամետրեր, որոնք պետք է պահպանվեն՝ տրանսֆերային արժեքը, աշխատավարձը, և երրորդ պարամետրը խաղացողի ցանկությունն է գալ այստեղ, ինչպես ես ինքս ցանկանում էի գլխավորել այս ակումբը` իմանալով, որ թիմը չի խաղացել եվրոպական մրցաշարերում, և դուք պետք է ոգեշնչեք խաղացողին՝ հարգելով այս պարամետրերը։
Ես փորձում եմ օգնել ակումբին գտնել համապատասխան պրոֆիլ այս պարամետրերի շրջանակում: Պետք չէ հաճոյանալ Կոնտեին, պետք է գոհացնել բոլորին: Կան օբյեկտիվ բաներ, և մենք շարունակում ենք աշխատել եռանդով ու ցանկությամբ»,- ասել է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։
























































