Չինացի ծանրորդ Լի Ֆաբինը նվաճեց 2024 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը մինչև 61 կգ քաշային կարգում։
31-ամյա չինացին գրանցել է 310 կգ արդյունք երկամարտում։ Նա պոկում վարժությունում գրանցել է 143 կգ արդյունք, որը Օլիմպիական Խաղերի նոր ռեկորդ է այս քաշային կարգում։
Արծաթը (303 կիլոգրամ) նվաճել է Թայլանդի ներկայացուցիչը, բրոնզը՝ ամերիկացի Հեմփթոն Մորիսը (298 կգ):
Ծանրամարտ․ մինչև 61 կգ քաշային կարգ
1. Լի Ֆաբին (Չինաստան) – 310
2. Տիրապոնգ Սիլաչայ (Թաիլանդ) – 303
3. Հեմփթոն Մորիս (ԱՄՆ) – 298