«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, որն այժմ գլխավորում է Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը, պատմել է, թե ինչպես է լոնդոնյան ակումբի նախկին մարզիչ Արսեն Վենգերը համոզել իրեն կարիերան շարունակել «զինագործների» կազմում։
«Վենգերը եկել էր դիտելու «Յուվենտուս»-«Ուդինեզե» հանդիպումը, որին ես մասնակցում էի: Խաղի ավարտից հետո ես մեկնեցի Փարիզ, իսկ Վենգերը նույն ինքնաթիռում էր։ Նա ասաց, որ եղել է խաղին, և մենք հեռախոսահամարներով փոխանակվեցինք: Նա խոստովանեց, որ ընդհանրապես չի հասկանում, թե ինչու եմ ես խաղում եզրում։ Ես իրականում եզրային պաշտպան էի այդ ժամանակ: Արսենի խոսքով, ես ժամանակս վատնում էի, նա ինձ «ինը» համարի դիրքում էր տեսնում։ Նա ասաց, որ հիանալի կլինի նորից հանդիպել, իսկ մնացածն արդեն պատմություն է»,- ասել է Անրին Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Անրին Արսեն Վենգերի գլխավորությամբ աշխատել է «Մոնակոյում» (1992-ից 1994 թվականներին) և «Արսենալում» (1999-ից 2007 թվականներին, ինչպես նաև 2012 թվականին): Իր կարիերայի ընթացքում հարձակվողը հանդես է եկել նաև այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Յուվենտուսը», «Բարսելոնան» և «Նյու Յորք Ռեդ Բուլսը»:
























































