«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան պատասխանել է այն հարցին, թե ինչ նպատակներ ունի թիմի հետ մոտ ապագայում.
«Երբ գալիս ես այնպիսի ակումբ, ինչպիսին «Չելսին» է, պետք է փորձես նվաճել գավաթներ կամ գոնե պայքարել դրանց համար:
Ե՞րբ․․․ չգիտեմ։ Հուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում Football.London-ը:
44-ամյա իտալացին գլխավորել է «Չելսին» նոր մրցաշրջանից առաջ: Նա նախկինում մարզել է «Լեսթերը»: