Ֆրանսիայի հավաքականը 2024 թվականի Օլիմպիական խաղերի խմբային փուլի խաղում հաղթել է ԱՄՆ-ին։
Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ հօգուտ Թիերի Անրիի թիմի։
Գոլերի հեղինակ դարձան Ալեքսանդր Լակազետը, Մայքլ Օլիսեն և Լոիկ Բադեն:
Հաջորդ խաղում Ֆրանսիան հուլիսի 27-ին կխաղա Գվինեայի հետ, իսկ ԱՄՆ-ն նույն օրը կհանդիպի Նոր Զելանդիայի հետ։