Հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրի՝ Արգենտինայի և Մարոկկոյի ազգային հավաքականների սկանդալային հանդիպմանը (1:2)։
«Տարօրինակ է»,- գրել է Մեսսին սոցցանցերից մեկում։
Հիշեցնենք, որ հանդիպման 90+16-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Մեդինայի գոլից հետո, որի շնորհիվ հանդիպման հաշիվը հավասարվեց, ճայթրուկներ են նետվել հարավամերիկյան թիմի խաղացողների վրա։ Բացի այդ, խաղադաշտ են վազել Մարոկկոյի հավաքականի երկրպագուները։ Խաղն ընդհատվել է անկարգությունների պատճառով։ Երկու ժամ անց հանդիպման վերսկսվելուց հետ արգենտինացիների երկրորդ գոլը չեղարկվել է խաղից դուրս իրավիճակի պատճառով, ինչի արդյունքում Մարոկկոն 2:1 հաշվով հաղթանակ է տարել: