Ուզբեկստանի և Իսպանիայի հավաքականները հրապարակել են թիմերի մեկնարկային կազմերը 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի խմբային փուլի հանդիպման համար։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
Ուզբեկստան․ Նեմատով, Խուսանով, Խամրալիև, Ալիկուլով, Յուլդոշև, Ֆայզուլաև, Ժալոլիդդինով, Ուրունով, Շոմուրոդով, Ռախմոնալիև, Բուրիև։
Իսպանիա․ Տենաս, Պուբիլ, Գարսիա, Միրանդա, Կուբարսի, Բարիոս, Բաենա, Մարտին, Օրոս, Գոմես, Ռուիս:
Հիշեցնենք, որ 2024 թվականի Օլիմպիական խաղերում ֆուտբոլի մրցաշարը տեղի կունենա հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։