Փարիզի իրավապահները անվտանգության ուժեղացված միջոցներ կձեռնարկեն 2024 թվականի Օլիմպիական խաղերի Իսրայել — Մալի ֆուտբոլային հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական L’Équipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ խաղի անվտանգությունն ապահովելու համար «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, որտեղ կանցկացվի Մալի-Իսրայել Օլիմպիական խաղերի խմբային փուլի հանդիպումը, կտեղակայվեն մոտ հազար ոստիկաններ։
Նշենք, որ Մալի — Իսրայել հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 24-ին Ժամը 23։00-ին։ D խմբում նաև ներառված են Ճապոնիայի և Պարագվայի հավաքակնները՝ որոնք կմրցեն 21։00-ին։