«Ռեալ Սոսյեդադը» պայմանագիր է կնքել իսպանացի ձախ պաշտպան Չավի Լոպեսի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա Լոպեսը նոր թիմ է տեղափոխվել «Ալավեսից», որի սանն է հանդիսանում։
Ֆուտբոլիստի հետ կնքվել է 6 տարվա պայմանագիր։ Ըստ Transfermarkt-ի՝ «Ռեալ Սոսյեդադը» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարի 6,5 մլն եվրո։
Չավին Իսպանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ է, խաղացել է տարբեր տարիքային պատանեկան հավաքականներում։
























































