«Բրայթոնի» և «Ինտեր Մայամիի» միջև բանակցություններ են ընթանում կիսապաշտպան Դիեգո Գոմեսի հնարավոր տեղափոխության շուրջ, հաղորդում է Sky Sports News-ը:
Ըստ աղբյուրի՝ նախնական առաջարկը կազմում է 12 մլն ֆունտ (14 մլն եվրո): 21-ամյա ֆուտբոլիստը ներկայումս կենտրոնացած է օլիմպիական մրցաշարի վրա, որտեղ նա կլինի Պարագվայի հավաքականի ավագը:
Ֆուտբոլիստը հաստատել է, որ իր ներկայացուցիչները բանակցում են անգլիական ակումբի հետ և հնարավոր է, որ ՕԽ-ի ավարտից հետո նա կմիանա «ճայերին»։
2024 թվականի մրցաշրջանում կիսապաշտպանը «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։