Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Արքայական» ակումբից։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լունինը երկու առաջարկ ունի Անգլիայի Պրեմիեր լիգայից։ Նշվում է, որ 25-ամյա դարպասապահը կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում» կամ «Ասթոն Վիլայում»:
Հաղորդվում է, որ «Կարմիր սատանաները» դժգոհ են թիմի կամերունցի դարպասապահ Անդրե Օնանայի խաղից և ցանկանում են նրան փոխարինել, իսկ բիրմինգեհմյան ակումբը թույլ է տվել թիմից հեռանալ Էմիլիանո Մարտինեսին և փնտրում է նոր դարպասապահ։