«Իպսվիչ Թաունը» հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լիամ Դելապի հետ պայմանագիր կնքելու մասին։
21-ամյա անգլիացին հինգ տարվա պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ը գործարքի արժեքը գնահատել է 17,85 մլն եվրո: Անցած մրցաշրջանում Դելապը վարձավճարով հանդես է եկել «Հալ Սիթիում»: Չեմպիոնշիփի 31 խաղում նա դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նա «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
«Իպսվիչը» հայտարարել է նաև «Հալ Սիթիի» պաշտպան Ջեյքոբ Գրիվսի հետ պայմանագիր կնքելու մասին: Transfermarkt-ի տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 21,5 մլն եվրո։ 23-ամյա անգլիացին նոր ակումբի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։
Ավելի վաղ ԱՊԼ-ի նորեկը ձևակերպել էր նաև «Չելսիի» հարձակվող Օմարի Հատչինսոնի տրանսֆերը։ 20-ամյա ճամայկացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Հատչինսոնը վարձավճարով հանդես է եկել «Իպսվիչում» նախորդ մրցաշրջանում։