Նիդերլանդների հավաքականի և «Բոլոնիայի» հարձակվող Ջոշուա Ցիրկզեն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա հոլանդացին բուժզննում է անցնում մանկունիական ակումբում։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա Զիրկզեն 5 տարվա պայմանագիր կկնքի «Կարմիր սատանաների» հետ:
Հիշեցնենք, որ Ջոշուան «Բոլոնիայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը իտալական ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։