Ճապոնիայի հավաքականի և «Ալկմարի» պաշտպան Յուկինարի Սուգիվարան հնարավոր է կարիերան շարունակի ԱՊԼ-ում։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Էվերտոնը», հայտնում է լիվերպուլյան Goodisonnews հրատարկությունը։ Յուկինարիի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը դիտարկում են նաև «Սաութհեմփթոնը» և «Բրայթոնը»։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերային մրցավազքում ֆավորիտը «Սաութհեմփթոնն» է։
«Ալկմարի» աջ պաշտպան Յուկինարի Սուգիվարան նաև Միլանի «Ինտերի» հիմնական տրանսֆերային նպատակներից մեկն է, ով կարող է փոխարինել Դենզել Դումֆրիսին, եթե հոլանդացին հեռանա թիմից:
Այդ մասին ավելի վաղ հայտնել էին Tuttosport թերթը և FCInterNews-ը: Դումֆրիսի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է հաջորդ հունիսի վերջին, բայց նա կարող է լքել ակումբն այս ամառ։