Յոսուա Կիմիխը կարող է այս ամառ հեռանալ «Բավարիայից»։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրն ուժի մեջ է ևս մեկ մրցաշրջան։
Կիմիխն իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի Եվրոպայի առաջնությունից հետո։
Ինչպես հայտնում է Daily Star-ը, 29-ամյա Կիմիխը դիտարկում է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու և Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ աշխատելու տարբերակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիմիխի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։
























































