Մաքսիմիլիան Բայերը բավականին լավ մրցաշրջան անցկացրեց «Հոֆենհայմում»: Sky Sport Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ հարձակվող շուտով կարող է միանալ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկին:
21-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում «Հոֆենհայմի» լավագույն ռմբարկուն էր: Առաջնության 33 խաղում նա դարձել է 16 գոլի հեղինակ։
Բունդեսլիգայում լավ ելույթների շնորհիվ նա հրավիրվեց Գերմանիայի հավաքական՝ մասնակցելու Եվրո 2024-ին:
Եվրոպայի առաջնությունից հետո Բայերը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ըստ Պլետենբերգի՝ խոսքը առաջին հերթին Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու ակումբների մասին է։ Հարձակվողով հետաքրքրված են «Չելսին» և «Աստոն Վիլան»:
























































