«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի ապագան շարունակում է անորոշ մնալ։
Transfer News Live պարբերականի հաղորդմամբ՝ «Քաղաքայինները» չեն ծրագրում մոտ ապագայում բանակցություններ սկսել դե Բրույնեի հետ՝ պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ 32-ամյա կիսապաշտպանը մանչեսթերյան ակումբի գույները պաշտպանում է 2015 թվականից։ Այդ ժամանակահատվածից ի վեր բելգիացին «Սիթիի» կազմում անցկացրել է 382 հանդիպում՝ դառնալով 102 գոլի և 170 գոլային փոխանցման հեղինակ։
























































