«Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են ՊՍԺ-ի կիսապաշտպան Չավի Սիմոնսի ծառայություններով, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական երկու ակումբներն էլ արդեն կապ են հաստատել փարիզցիների հետ՝ քննարկելու 21-ամյա հոլանդացու տրանսֆերի հնարավորությունը։ Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է նաև «Բավարիան»:
Ֆրանսիական ակումբը չի ցանկանում վաճառել խաղացողին և դիտարկում է նրան կրկին վարձակալությամբ որևէ ակումբ «գործուղելու» հնարավորությունը։
Չավի Սիմոնսը ՊՍԺ է տեղափոխվել 2019 թվականի հուլիսին։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը վարձավճարով հանդես է եկել «Լայպցիգում»։