«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը մտադիր ամռանը հեռանալ թիմից, հայտնում է լրագրող Յան Դոյլը։
Աղբյուրի համաձայն՝ խաղացողով հետաքրքրված է Ալ-Նասր ակումբը, որի կազմում հանդես է գալիս պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
31-ամյա Ալիսոնին չի հետաքրքրում Սաուդյան Արաբիայի ակումբի առաջարկը։
Դարպասապահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս ընթացքում բրազիլացին անցկացրել է 263 հանդիպում, որոնցում բաց է թողել 236 գոլ։
























































