Իտալական «Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին պատմել է, որ կարող էր խաղալ մինչև հիմա։
«Ես մինչև հիմա կարող էի խաղալ ամեն խաղում 30 րոպե ու ցույց տալ ինձ դաշտում։ Երբեք չէի ավարտի կարիերաս, եթե որոշումը միայն ու միայն ինձնից կախված լիներ։
Խաղերն այն են, ինչ մեզ չի հերիքում։ Նորից պետք է գտնես քեզ՝ փորձելով ամեն բան սկսել նորից։ Խաղացողներին ղեկավարելը բոլորովին այլ բան է»,-Տոտտիի խոսքն է մեջբերում Football Italia-ն։
Տոտտին Հռոմում երկու խորհրդատվական գործակալություններ է բացել ֆուտբոլիստների ու խաղացողների համար։