Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆիլիպ Լամը խոսել է Եվրո 2024-ից, որն անցկացվելու է իր հայրենիքում:
«Կարծում եմ, որ տնային մրցաշարի գործոնը մեծ առավելություն է: Գերազանց աջակցություն կլինի, և խաղացողներն արդեն գիտեն մարզադաշտերն ու քաղաքները: Իհարկե, հիանալի է, երբ քեզ ոգևորում են խաղադաշտում, հատկապես, եթե խաղը մոտենում է ավարտին: Ֆուտբոլիստի համար տնային մրցաշարում խաղալն իսկապես յուրահատուկ բան է»,- Լամի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Այսօր՝ հունիսի 14-ին, Գերմանիայում մեկնարկում է Եվրոպայի 2024 թ.առաջնությունը: Մրցաշարի մեկնարկային խաղում կհանդիպեն Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականները։Հանդիպումը կկայանա Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կկտևի մինչև հուլիսի 14-ը։
























































