Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է թուրք մասնագետ Նուրի Շահինին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
Այս մասին տեղեկացնում է դորտմունդցիների պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ Շահինի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարության բոլոր անդամներին ինձ հավատալու համար: Առաջին իսկ օրվանից մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, եռանդով կաշխատենք այս ակումբը հնարավորինս հաջողակ դարձնելու համար»,- Շահինի խոսքերն է մեջբերում գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Նախկինում 35-ամյա մասնագետը եղել է «Բորուսիայի» նախկին մարզիչ Էդին Թերզիչի օգնականը, ով երեկ՝ հունիսի 13-ին, հրաժարական է տվել։ Շահինը նշանակվել է «Բորուսիայի» մարզչի օգնական 2024 թվականի հունվարին։ Մինչ այս թուրք ֆուտբոլիստը գլխավորել է «Անթալյասպորը», որի հետ աշխատել է 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
























































