37-ամյա ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկնաբանել է Ֆրանսիայի երեկվա բաց մարզմանը ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեի բացակայությունը։
«Ես չեմ անհանգստանում, նա երեկ հանգստացավ։ Ես բժշկական անձնակազմի մաս չեմ: Նա չի կորցնի իր մարզավիճակը՝ բաց թողնելով մեկ կամ երկու մարզում: Մի անհանգստացեք, նա պատրաստ կլինի առաջին խաղին»: — Ժիրուի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Ֆրանսիայի հավաքականը նույն խմբում կխաղա Լեհաստանի, Նիդերլանդների և Ավստրիայի հետ։
























































